Ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ–ն` ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրավախախտման մասին

· Ստեփանավան

Ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ–ն` ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրավախախտման մասին

ՀՀ ՏԻՄ ընտրությունների ընթացքում, ժամը 12։00-ի դրությամբ, ենթադրյալ իրավախախտման մասին ստացվել է 1 ահազանգ։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։

«Ահազանգը ստուգման փուլում է։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները»,– ասված է հաղորդագրությունում։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ ստացել է 12 անձ։

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (ՄՔԾ) ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 10 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ ստացել է 12 անձ։

ՄՔԾ–ում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։ 

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 4 քաղաքացու, իսկ ՄՔԾ բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 50 քաղաքացու:

Այսօր ՀՀ–ում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում, գործում են 517 ընտրական տեղամաս։