Էլեկտրաէներգիայի անջատումներ Լոռու մարզում հոկտեմբերի 23-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լոռու մարզ՝
10:00–12:00 Տաշիր քաղաքն ամբողջությամբ, Լեռնահովիտ, Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Սարատովկա, Նովոսելցովո, Գետավան, Օդանավակայան, Ստեփանավանի հեռուստաաշտարակ, Արծնի, Ապավեն, Սարչապետ, Պրիվոլնոյե, Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ, Գոգավան, Կաթնառատի կաթի գործարան, Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս, Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան, Միխայլովկա գյուղեր և Մեծավանի սահմանապահ ուղեկալ,
11:00–14:30 Նոր Խաչակապ, Արջհովիտ գյուղեր և «Պիրզաձոր» ՍՊԸ։