«Ճնշման դեպքեր ՔՊ-ի թեկնածուների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից». «Անկախ դիտորդ»-ի ՝ ՏԻՄ ընտրությունների դիտարկման ամփոփում

· Լոռու Մարզ

«Ճնշման դեպքեր ՔՊ-ի թեկնածուների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից». «Անկախ դիտորդ»-ի ՝ ՏԻՄ ընտրությունների դիտարկման ամփոփում

«Անկախ դիտորդ»-ի երկարաժամկետ դիտարկման արդյունքների ամփոփում․ ՏԻՄ ընտրություններ 2026 «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն ամփոփել է հոկտեմբերի 25-ին 21 համայնքներում (357 բնակավայր) կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական շրջանի երկարաժամկետ դիտարկման արդյունքները (սեպտեմբերի 15 – հոկտեմբերի 21)։

  • Դիտարկման ընթացքում իրականացվել են՝

70 խախտում, որոնց մեծ մասը վերաբերում է քարոզչական պաստառները չնախատեսված վայրերում, այդ թվում՝ առևտրի և սննդի օբյեկտներին փակցնելուն (ինչն արգելված է օրենքով)։

Ճնշման դեպքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։

Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում․ 23 համայնքների պաշտոնական կայքերի դիտարկումը բացահայտել է նախընտրական շրջանում խնդրահարույց որոշումների կտրուկ աճ, որոնց վերաբերյալ  հաղորդումներ են ներկայացվել կամ հավելյալ ուսումնասիրություն է իրականացվում

Համայնքներում դիտորդների գնահատմամբ առևտրի և սննդի օբյեկտների վրա պաստառները փակցվում են տեղական իշխանություններին լոյալություն հայտնելու տրամաբանությամբ։

Համայնքապետարանների ենթակայության տակ գործող հաստատությունների անձնակազմերի հանդեպ վարչական ռեսուրսի չարաշահումը, փաստացի, հանդիսանում է տեղական մակարդակում կառավարող ուժի քարոզարշավի առանցքը։

Այս խախտումների քանակը և համայնքից համայնք կրկնվող ձևը վկայում են պատշաճ և  անկողմնակալ վերահսկողության բացակայության մասին։

Դիտարկման ամբողջական նյութին ծանոթացեք այստեղ՝ https://hcav.am/tim-21-10-26/