Ստեփանավանում ձերբակալվել է 14 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների ձերբակալության մասին

· Ստեփանավան

Ստեփանավանում ձերբակալվել է 14 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների ձերբակալության մասին

Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ առավոտյան Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը գրել էր, որ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: