Մարդիկ Ստեփանավանում ազատվել են աշխատանքից քաղաքական հայացքների համար, ԿԸՀ երկարամյա աշխատակիցն ազատվել է, քանի որ տաշիրցի է․ Անդրանիկ Գևորգյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակայնորեն պատժել ՏԻՄ ընտրություններում ճնշումներ գործադրող պաշտոնյաներին։
Անդրադառնալով ընտրական ապօրինությունների վերաբերյալ ահազանգերին՝ ՀՀ վարչապետը կոչ է արել ընտրողներին և թեկնածուներին նման դեպքերի մասին հայտնել անձամբ իրեն։ Նա ընդգծել է, որ պնդումները հիմնավորվելու պարագայում մեղավորները ենթարկվելու են հրապարակային պատժի։
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն արձագանքել է Փաշինյանի առավոտյան տեսանյութին։