Խոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները

· Լոռու Մարզ

Խոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկները

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին։ Բախվել են «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Նրանցից երեքին հիվանդանոց են հասցրել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով։

Դեպքի վայրում աշխատել են պարեկներն ու քննչական խումբը։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների, մեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունները։