Գազամատակարարման պլանային ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 19-ին պլանային աշխատանքների պատճառով գազամատակարարման երկարատև դադարեցումներ են սպասվում Հայաստանի մի շարք հասցեներում։
Լոռու մարզ, ք․ Վանաձոր
Ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում․
• Շիրվանզադեի փողոց
• Լազյան փողոց
• Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 40, 46, 52, 54 շենքեր
• Մխիթար Գոշի փողոցի թիվ 7 շենք
• Մյասնիկյան փողոցի թիվ 4, 6 շենքեր
• Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1, 7 շենքեր
• Տիգրան Մեծի փողոցի թիվ 55, 59, 61, 63, 65, 67, 71 բազմաբնակարան շենքեր