Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
· Վանաձոր

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-ից 10-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
- Հերացի փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 4-ին և 10-ին,
- Վարդանանց և Ծատուրյան փողոցների հարակից տարածքներում՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
- Սայաթ Նովա փողոցում՝ հոկտեմբերի 6-ին և 8-ին,
- Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ չի գերազանցել։