Վանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

· Վանաձոր

Վանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց, բախվել են 43-ամյա Նվեր Ս․-ի վարած «Renault» և 26-ամյա Էմանուել Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները․ փոխանցում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Renault»-ի երեք ուղևոր տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության աշխատակիցներն ու քննչական խումբը։ Տարածքը սահմանազատվել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են վիրավորների ինքնությունը և դեպքի հանգամանքները։