«Լոռի Բերդում շուտով կունենանք իրավիճակ, երբ 1 սմ հիմնանորոգման ենթակա ճանապարհ չի մնա»․ Արեն Մկրտչյան

· Լոռի Բերդ

«Լոռի Բերդում շուտով կունենանք իրավիճակ, երբ 1 սմ հիմնանորոգման ենթակա ճանապարհ չի մնա»․ Արեն Մկրտչյան

Լոռի Բերդ բնակավայրում վերջին 5 տարիներին իրականացվել են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման, հանրային նշանակության կառույցների հիմնանորոգման և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք աշխատանքներ։

Այս ընթացքում բնակավայրում 2,3 կմ ճանապարհ սալարկվել է տուֆ քարով, ասֆալտապատվել է մեկ փողոց։ Ճանապարհաշինական աշխատանքներում, ՀՀ կառավարության և համայնքի համատեղ միջոցներով ներդրվել է շուրջ 90 մլն դրամ։

Բնակավայրն ամբողջությամբ ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Հիմնանորոգվել են հանդիսությունների սրահն ու համայնքային կենտրոնը, ձեռք են բերվել հակակարկտային կայաններ և գյուղտեխնիկա։

Ընդհանուր առմամբ, վերջին հինգ տարիներին Լոռի Բերդ բնակավայրում իրականացվել են շուրջ 320 մլն դրամի աշխատանքներ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը և բնակավայրի զարգացմանը։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Լոռի Բերդ բնակավայր։ Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ շրջել է գյուղում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։