Գործարկվելու է ևս մեկ անվճար ուսանողական երթուղի

· Ստեփանավան

Գործարկվելու է ևս մեկ անվճար ուսանողական երթուղի

Սիրելի՛ ուսանողներ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վաղվանից գործարկվելու է ևս մեկ անվճար ուսանողական երթուղի՝ Կաթնաջուր – Գեղասար – Վանաձոր ուղղությամբ։

Տրանսպորտային միջոցը Կաթնաջուր և Գեղասար բնակավայրերից ուսանողներին Վանաձոր քաղաք կտեղափոխի ժամը 07:40-ին՝ մինչև Վանաձոր։

Հետադարձ երթուղին կիրականացվի ժամը 15:00-ին՝ Վանաձորի ավտոկայանից դեպի Գեղասար և Կաթնաջուր բնակավայրեր։

Մաղթում ենք ձեզ բարի և անվտանգ երթևեկություն։