Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրшվոր

· Լոռու Մարզ

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրшվոր

Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Ռոբերտ Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։