Հոկտեմբերի 9-ին Վանաձորում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

· Վանաձոր

Հոկտեմբերի 9-ին Վանաձորում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

Գազպրոմ Արմենիան հայտնել է հոկտեմբերի 9-ին Վանաձոր, Դիլիջան և Բերդ քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումների մասին։


Ըստ հաղորդագրության, հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Հաղթանակի, Նաիրի, Թամանցիների, Աբեղյան, Ամիրյան, Զ.Անդրանիկի, Բարեկամության, Գայի, Խուդյակովի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։
 
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-նշվում է հաղորդագրության մեջ։