ՔՊ կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել եմ Ստեփանավան խոշորացվող համայնքի ավագանու անդամի թեկնածու

Ստեփանավան խոշորացվող համայնքի սիրելի՛ բնակիչներ, սիրով տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել եմ Ստեփանավան խոշորացվող համայնքի ավագանու անդամի թեկնածու։
Միասին կարող ենք կառուցել խաղաղ, զարգացող և բարեկեցիկ համայնք։ Ձեր աջակցությունն ու վստահությունը կարևոր քայլ են այս տեսլականն իրականություն դարձնելու ճանապարհին։
Քվեարկի՛ր հանուն խաղաղ զարգացման, քվեարկի՛ր հանուն Ստեփանավանի։