Մեր չեմպիոնը Ստեփանավանում է. Անի Արոյանը WBC-ի մինչև 24 տարեկանների, WIBA-ի, WBA Intercontinental-ի և WBC Asia-ի չեմպիոն է

Մեր չեմպիոնը Ստեփանավանում է։
Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 30-ին կկայանա մեծարման երեկո և հանդիպում` քաղաքի մարզիկների հետ։
Մինչ այդ Ստեփանավանի համայնքապետարանում հյուրընկալեցինք միջազգային տարբեր հարթակներում Ստեփանավանի անունը բարձր պահած Անի Արոյանին։
Համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Հարությունյանը, Արմեն Գրիգորյանի անունից ջերմորեն շնորհավորելով մարզուհուն հերթական մեծ հաղթանակի առթիվ, մաղթեց նրան նոր հաղթանակներ։
Հիշեցնենք, որ Բենտամ քաշային կարգում աշխարհի լավագույն 5 բռնցքամարտիկների շարքում ընդգրկված Անի Արոյանը WBC-ի մինչև 24 տարեկանների, WIBA-ի, WBA Intercontinental-ի և WBC Asia-ի չեմպիոն է։