Ովքե՞ր են պայքարելու Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնի համար

ԿԸՀ-ն գրանցել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից ուժերի ընտրական ցուցակները։ Դրանք արդեն հրապարակված են հանձնաժողովի պաշտոնական էջում։
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ առավել մեծ թվով քաղաքական ուժեր են առաջադրումներ կատարել Լոռու մարզի Ստեփանավան համայնքում։ Այստեղ համայնքապետի պաշտոնի համար կպայքարի 5 կուսակցություն՝ «Հայրենիք», ՔՊ, Գործարար կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան»-ը։
Ո՞ւմ թեկնածություններ են առաջադրել այստեղ քաղաքական ուժերը։ ՔՊ ցուցակը գլխավորում է Արայիկ Ներսիսյանը, որը Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանի թեկնածությունը։ ՔՊ ընտրական ցուցակում 50 թեկնածու կա։
Հիշեցնենք, որ խոշորացված Ստեփանավանի կազմում են Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքները։
«Հայրենիք» կուսակցությունն այստեղ քաղաքապետի թեկնածու է առաջադրել Աշոտ Հայրապետյանին։
«Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում 55 թեկնածու կա, նրանցից երկուսն արդեն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը։
«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը, 20 հոգուց բաղկացած ցուցակի վերջում Ալեքսանյանի որդին է՝ Միքայելը։