Էլեկտրաէներգիայի անջատումներ Լոռու մարզում սեպտեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Լոռու մարզ՝
11:00–12:00 Արջուտ գյուղ և գազալցակայան,
11:00–14:00 Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան և Միխայլովկա գյուղեր, Մեծավանի սահմանապահ ուղեկալ,
11:00–15:00 Սարչապետ գյուղ մասնակի, Պրիվոլնոյե գյուղն ամբողջությամբ և Պրիվոլնոյեի սահմանապահ ուղեկալ,
10:30–13:30 Վանաձոր քաղաք՝ Նարեկացի փողոց 3Ա, 3Բ, 4Ա և Թևոսյան փողոց 13Ա, 13Բ շենքեր, «Ավտոռեմոնտնի» (նախկին Ավտոնորոգման գործարան)։