Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության ամենածանր օրերից մեկն է․ Ալավերդի համայնքի ղեկավար

· Ալավերդի

Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության ամենածանր օրերից մեկն է․ Ալավերդի համայնքի ղեկավար

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության ամենածանր օրերից մեկն է։ Այս օրը մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև՝ հարգանքի տուրք մատուցելով մեկուկես միլիոն նահատակված մեր հայրենակիցների հիշատակին։

Այս օրը մեզ միավորում է հիշողության, ցավի և միևնույն ժամանակ ապրելու, արարելու ու մեր հայրենիքը զորացնելու կամքով։ Մեր պարտքն է պահպանել ազգային միասնականությունը, ամրապնդել պետականությունը և լինել ուժեղ՝ ի հիշատակ մեր նահատակների։

Խոնարհում և հարգանք բոլոր զոհերի հիշատակին։

Դավիթ Ղումաշյան

Ալավերդի համայնքի ղեկավար