Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի կառուցումն ավարտված է

· Վանաձոր

Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի կառուցումն ավարտված է

Ամիսներ առաջ, երբ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել էր շինհրապարակ, տեղում արձանագրել էր աշխատանքների ժամկետների ձգձգման խնդիրը, տվել հստակ հանձնարարականներ՝ գործընթացն արագացնելու և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու վերաբերյալ։

Օրերս մարզպետը կրկին այցելել է մանկապարտեզ՝ արդեն ավարտված աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Նորակառույց մանկապարտեզն առաջիկայում կենթարկվի որակի համապատասխան ստուգման։