Սպասվում է քամու ուժգնացում․ Լոռու մարզերում կանխատեսվում են ինտենսիվ տեղումներ

· Լոռու Մարզ

Սպասվում է քամու ուժգնացում․ Լոռու մարզերում կանխատեսվում են ինտենսիվ տեղումներ

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 23-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ 23-26 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերը Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում կանխատեսում է ինտենսիվ տեղումներ, բարձրադիր շրջաններում՝ առավելապես ձյան տեսքով։

Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:

ՆԳՆ-ից հորդորում են անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։