Լոռու մարզի շնորհալի զավակները - Վիկ Դարչինյան. Չեմպիոնական ուղի և հաղթանակներ

Վախթանգ (Վիկ) Ռուբենի Դարչինյանը հայկական պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենավառ և տպավորիչ անուններից է։ Ծնված լինելով 1976 թվականի հունվարի 7-ին Վանաձորում (նախկին Կիրովական), նա արդեն հինգ տարեկանից երազել է դառնալ բռնցքամարտիկ՝ մեծանալով սպորտային ընտանիքում. հայրը՝ Ռուբեն Դարչինյանը, Հայաստանի օլիմպիական ըմբշամարտի մարզիչ էր։
Ձախլիկ մարզիկը, նախքան պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալը, ունեցել է հագեցած սիրողական կարիերա, մասնավորապես դարձել Եվրոպայի և Աշխարհի գավաթների բրոնզե մեդալակիր, ինչպես նաև հայ ժողովրդին ներկայացրել 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում։
Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը («Կատաղի ցուլ» մականունով) հասել է անհավանական բարձունքների։ Նա դարձավ պատմության մեջ առաջին հայ բռնցքամարտիկը, ով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (2004 թ., IBF վարկածով): Իր փառահեղ կարիերայի ընթացքում նա միաժամանակ տիրապետել է WBC, WBA և IBF գոտիներին՝ դառնալով գերթեթև քաշային կարգի բացարձակ չեմպիոն և աշխարհին ապացուցելով հայկական սպորտի անպարտելի ոգին։
Մարզական նվաճումներն ու տիտղոսները
Ընդհանուր վիճակագրություն. Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում անցկացրել է 53 մենամարտ՝ տանելով 43 հաղթանակ (որից 32-ը՝ տպավորիչ նոկաուտով):
Աշխարհի չեմպիոնական գոտիներ.
IBF World Flyweight Champion (2004-2007)
IBF Super Flyweight Champion (2008-2009)
WBA Super World Super Flyweight Champion (2008-2010)
WBC World Super Flyweight Champion (2008-2010)
IBO տիտղոսներ. Կարիերայի ընթացքում նվաճել է Միջազգային բռնցքամարտի կազմակերպության (IBO) 4 չեմպիոնական գոտի տարբեր քաշային կարգերում:
Պատմական ձեռքբերում. Դարձել է պատմության մեջ առաջին բացարձակ (undisputed) չեմպիոնը գերթեթև քաշային կարգում՝ միաժամանակ պահելով գլխավոր հիմնական գոտիները։
