Ալավերդի բնակավայրում շարունակվում են Զորավար Անդրանիկ և Սպանդարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները

· Ալավերդի

Ալավերդի բնակավայրում շարունակվում են Զորավար Անդրանիկ և Սպանդարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Շինարարական եռուզեռ՝ Ալավերդում

Ալավերդի բնակավայրում շարունակվում են Զորավար Անդրանիկ և Սպանդարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները․ այս պահին տեղադրվում է ասֆալտի երկրորդ շերտը։

Նշված փողոցների հիմնանորոգումը տարիներ շարունակ եղել է համայնքի առաջնահերթությունների թվում։ Փողոցները կապում են քաղաքի 6 թաղամասերը:

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շրջայց է կատարել շինհրապարակում, հետևել աշխատանքների ընթացքին։

Ասֆալտապատման ավարտից հետո այս փողոցներով երթևեկությունն առավել հարմարավետ կլինի, իսկ քաղաքի 6 թաղամասերն իրար կապող ճանապարհը՝ բարեկարգ։