Անկախության 35-ամյակի առթիվ Վանաձորում տոնական համերգ կկազմակերպվի
· Վանաձոր

Անկախության 35-ամյակի առթիվ Երևանում և Հայաստանի չորս մարզերում տոնական համերգներ կկազմակերպվեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերով. համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։
Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:
Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում: Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն և Սևակ» խումբը և մի խումբ սիրված արտիստներ։