Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

· Լոռու Մարզ

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում  նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Տաշիրի համայնքապետարանը գրում է․

Հարգելի՛ քաղաքացիներ,

2026-ի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվում է միջազգային հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարը:

Սույնով պայմանավորված սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, մասնավորապես՝

• Ստեփանավան-Ալավերդի Հ-35 մայրուղու Օձուն-Արևածագ հատված,

• Արևածագից դեպի Լոռի Բերդ հատված,

• Ստեփանավան-Ալավերդի Հ-33 միջպետական մայրուղի,

• Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթ փողոց Հ-33,

• Ստեփանավանի կամրջից՝ Մ-3 ավտոճանապարհ:

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք միջոցառման երթուղիների տարածքում տրանսպորտային միջոցներ չկայանել, ինչպես նաև նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ: