Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

· Լոռու Մարզ

Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մրցաշարը միջազգային չափանիշներին համապատասխան և անվտանգ անցկացնելու նպատակով նշված օրերին հանրապետության մի շարք ավտոճանապարհներին և փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես՝

Սեպտեմբերի 11-ին

Մրցաշարը կմեկնարկի Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից և կավարտվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Ժամանակավորապես փակ կլինեն Կիրանց, Աճարկուտ, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար և Աչաջուր բնակավայրերի մուտքերը դեպի Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհ։

Երթևեկությունը կսահմանափակվի նաև դեպի Ազատամուտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Լուսաձոր, Ենոքավան, Գետահովիտ բնակավայրերի մուտքերը և Իջևան քաղաքի Արցախյան ու Երևանյան փողոցներում։

Դիլիջան համայնքում փակ կլինեն Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերի մուտքերը, Պարզ լճի խաչմերուկը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան և Մաքսիմ Գորկու փողոցների մուտքերը դեպի Մ-4 միջպետական ավտոճանապարհ, ինչպես նաև Գետափնյա, Կալինինի և Աբովյան փողոցների մուտքերը դեպի Մ-8 միջպետական ավտոճանապարհ։

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի հետևյալ հատվածներում՝

  • Մ-8 մայրուղու Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո հատված,

  • Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի,

  • Զորավար Անդրանիկի փողոց,

  • Զորավար Անդրանիկի շրջանաձև երթևեկությունից դեպի Թումանյան փողոց,

  • Թումանյան հրապարակից՝ Թումանյան փողոց,

  • Մոսկովյան և Բոշյան փողոցների շրջանաձև երթևեկությունից կամրջով դեպի Լոռվա խճուղի,

  • Մ-6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատված,

  • Փամբակի 1-ին փողոցից Մ-6 միջպետական ճանապարհով դեպի Վահագնաձոր բնակավայրի 1-ին և 4-րդ փողոցներ՝ մինչև Թումանյան քաղաքի սկզբնամասի շրջանաձև երթևեկություն,

  • Ստեփանավան-Ալավերդի Հ-35 մայրուղու Օձուն-Արևածագ հատված,

  • Արևածագից դեպի Լոռի Բերդ հատված,

  • Ստեփանավան-Ալավերդի Հ-33 միջպետական մայրուղի,

  • Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոց Հ-33,

  • Ստեփանավանի կամրջից՝ Մ-3 ավտոճանապարհ,

  • Չարենցի փողոցից մինչև Արևելյան փողոցի խաչմերուկ,

  • Բաղրամյան և Թելմանի փողոցներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։