2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար

· Լոռու Մարզ

2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար

Պետությունը 2 մլրդ 407 մլն դրամ է հատկացրել, որպեսզի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր շենք ունենա։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հայտնել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա երբևէ եղած ամենամեծ հատկացումն է մշակույթի ոլորտի շինության բարեկարգման ու կառուցման համար: