Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն Լոռու մարզում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Լեռնանցք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների, Բաղրամյան փողոցի հարակից առանձնատների, թիվ 74 բազմաբնակարան շենքի, Լեռնային փողոցի գազասպառողների գազամատակարարումը։