Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը

· Վանաձոր

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Այս օրը նոր սկիզբ է՝ նոր գիտելիքների, ձեռքբերումների, նպատակների ու երազանքների ճանապարհին։ Հատկապես ջերմորեն շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց համար դպրոցական առաջին զանգը բացում է կյանքի մի կարևոր ու գեղեցիկ էջ։

Ձեզ բարի երթ։

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր նվիրումով ու ամենօրյա աշխատանքով դուք գիտելիք եք փոխանցում և ձևավորում եք մեր համայնքի ու երկրի վաղվա քաղաքացիներին։

Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, համբերություն և նորանոր հաջողություններ։

Սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք հետաքրքրությամբ, բացահայտե՛ք աշխարհը, հավատացե՛ք ձեր ուժերին և երբեք մի՛ վախեցեք մեծ երազանքներից։ Ձեր գիտելիքն ու կրթությունն են մեր համայնքի և հայրենիքի ապագայի հիմքը։

Թող նոր ուսումնական տարին լինի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի, բարձր առաջադիմության և բազմաթիվ հաջողությունների տարի։

Բոլորիդ մաղթում եմ առողջություն, ուժ և ոգևորություն։