Վթարային ջրանջատում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում օգոստոսի 22-ին
· Վանաձոր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 22-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի ք.Վանաձոր Բաթումի, Լազյան, Բանյո, Տիգրան Մեծի, Գր.Լուսավորչի, Շիրակի Խճ., Կ.Դեմիրճյանի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: