Ինչքա՞ն կարելի է կեղտի մեջ ապրել, ե՞րբ պիտի էս ամեն ինչի վերջը տրվի
· Վանաձոր

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Սահակյանը մեկը գրել է․
Գիտեմ, որ այդքան էլ կապ չունի խմբի հետ, բայց էս փնթիությունը էլ տանելի չէ: Ինչքան գալիս եմ Տարոն- 2 ամեն անգամ նույն պատկերն ա:
Չգիտեմ ավելի շատ ում մեղադրեմ թափողներին, թե որ գալիս են միշտ կիսատ-պռատ մաքրում: Ինչքա՞ն կարելի է կեղտի մեջ ապրել ,ե՞րբ պիտի էս ամեն ինչի վերջը տրվի: Ոչ մի տեսակի արդարացում չեմ կարողանում սրան գտնեմ
ու մենակ էստեղ չի, ամբողջ քաղաքն ա աղբի մեջ կորած ու ոչ մարդիկ են մի բան ձեռնարկում , ոչ էլ պատկան մարմինները: Չենք սիրում էլի մեր բնությունը, մեր քաղաքը, մեր երկիրը ... բայց մեծ-մեծ խոսելուց մեզ հասնող չկա... ամոթ է :

