Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ փրկարարներին հաջողվել է ողջ գիշեր կատարած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել Մայմեխ սարից իջնելիս մոլորված 12 հոգանոց խմբի անդամներին

Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի Մայրասարի տարածքում 12 հոգանոց խմբով բարձրացել են Մայմեխ սար, իսկ վերադարձի ճանապարհին մոլորվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից և Վանաձոր թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

