Սպիտակում հայտնաբերվել են կոտրված ակացիա ծառեր, որոնք 3 տարի առաջ տնկվել էին համայնքապետարանի կողմից
· Սպիտակ

Սպիտակի համայնքապետարանը գրում է․
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ այսօր Շահումյան փողոցում հայտնաբերվել են կոտրված ակացիա ծառեր, որը 3 տարի առաջ տնկվել էր Սպիտակի համայնքապետարանի կողմից։
Հորդորում ենք զերծ մնալ համայնքային գույքը և կանաչ տարածքները վնասելուց։
Խնդրում ենք նման դեպք նկատելու դեպքում անմիջապես տեղեկացնել Սպիտակի համայնքապետարանին։
Պահպանենք մեր քաղաքի կանաչ տարածքները միասին։