Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

· Վանաձոր

Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Հարատիդ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,
- առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա եէ եղել մասնիկների թափվելու վտանգ,
- շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: