Վերադարձ արմատներին. Ազգային-բակային խաղերի փառատոն Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում

Մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև մեր ազգային ինքնության, համախմբվածության և մշակութային դիմակայունության ամենակենսուն հիմքերից մեկը։
Այս ժառանգությունը սերունդներին փոխանցելու և կրկին արժևորելու նպատակով օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին, Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում տեղի կունենա Ազգային-բակային խաղերի փառատոն:
Միջոցառման մուտքն ազատ է, և կազմակերպիչները սիրով հրավիրում են բոլոր ցանկացողներին՝ անկախ տարիքից, մասնակիցը դառնալու ավանդական ու ուրախ այս տոնին։
Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն վերհիշելու, այլև գործնականում միասին խաղալու ավանդական 3 ազգային-բակային խաղ.
«Հեյ խմբեր»
«Աղջիկ փախցնոցի»
«Աքլորակռիվ»
Խաղային աշխույժ մթնոլորտն իր տրամաբանական ավարտին կհասնի միասնական ազգային պարերով, որոնք կմիավորեն բոլոր մասնակիցներին։ Միջոցառման վերջում ներկաներին սպասվում է նաև քաղցր հյուրասիրություն:
Ծրագրի մասին
Միջոցառումն իրականացվում է «Սերունդներ կամրջող. մշակութային ժառանգության պահպանում և դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում։
Իրականացնող՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
Աջակիցներ՝ Renovabis (Գերմանիա) և L'Œuvre d'Orient (Ֆրանսիա) կազմակերպություններ