Օգոստոսի 12-ին Ստեփանավանում մեծ շուքով կնշվի Երիտասարդների միջազգային օրը

Ստեփանավան համայնքի ղեկավարի բարձր հովանու ներքո օգոստոսի 12-ին` Ստեփանավանում, մեծ շուքով կնշվի Երիտասարդների միջազգային օրը։
Օրվա միջոցառումները կմեկնարկեն ժամը 14:00-ից՝ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում, որտեղ երիտասարդների մասնակցությամբ կանցկացվեն պանելային քննարկումներ և ազգային ավանդական խաղեր։
Տոնական օրը կշարունակվի ժամը 19:00-ին՝ Ստեփանավանի քաղաքային հրապարակում, որտեղ տեղի կունենա մեծ համերգային ծրագիր։
Երեկոյի ընթացքում ձեզ սպասում են՝
Սիրված երգիչներ Սևակ Ամրոյանի և Նարե Գևորգյանի համերգային կատարումները
DJ AHAR-ի բարձր տրամադրություն պարգևող երաժշտական ծրագիրը
Երեկոն կվարի սիրված հաղորդավար Գոհար Բաղդասարյանը
Տոնական երեկոն կեզրափակվի շքեղ հրավառությամբ և դիսկոտեկով։
Սիրելի՛ երիտասարդներ, եկե՛ք միասին նշենք երիտասարդության, կյանքի, էներգիայի և լավ տրամադրության տոնը։
Օգոստոսի 12
14:00 – Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակ
19:00 – Ստեփանավանի քաղաքային հրապարակ
Բաց մի թողեք ամռան ամենաուրախ և ամենաերաժշտական տոնական օրը։ Սպասում ենք բոլորիդ։