Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրшվոր

· Լոռու Մարզ

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրшվոր

Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 67 կմ հատվածում 37-ամյա Սերյոժա Մ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։