Ստեփանավանում ստորագրահավաքը շարունակվում է

«Ստեփանավան առանց հանք» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Կանաչ Ստեփանավանը քո կարիքն ունի. ստորագրահավաքը շարունակվում է։ Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու։ Ժամանակը քիչ է, իսկ անելիքները՝ շատ, ուստի պետք է համախմբվենք և հավաքենք հնարավորինս շատ ստորագրություններ։
Եթե դու հաշվառված ես կամ բնակվում ես Ստեփանավանում, ուրեմն այս գործընթացի անբաժան մասն ես։ Ցանկացած ստորագրություն ունի հսկայական կշիռ։ Հաճախ ամեն ինչ որոշում է ընդամենը մեկ ձայն, և այդ մեկ ձայնը հենց քոնն է։
Մի՛ մնա անտարբեր։ Մասնակցի՛ր ստորագրահավաքին, Վերցրո՛ւ թերթիկներ՝ ստորագրահավաքը ձեր շրջապատում կազմակերպելու համար։ Արա՛ քո քայլը, թող քո ձայնը լսելի դառնա։ Տարածի՛ր, որ քո ծանոթներն էլ իմանան»,- ասված է հայտարարության մեջ:
Ստորագրահավաքի հասցեները.
Բաղրամյան փ. 67/1 (098-40-50-82, ժամը՝ 16:00-19:00)
Մյասնիկյան փ.2-րդ փակուղի, 10 տուն (055-17-05-79)
Մատրոսով փ. 7 տուն (095-35-74-89 WhatsApp)
Երիտասարդական փ. 8 տուն (033 -43-02-01)