Մարիան 20 օրական երեխա է եղել, երբ ավտովթարից մահացել է 29-ամյա հայրը ՝ չտեսնելով դստերը. Ազնվաձորում հուղարկավորել են 6-ամյա աղջնակին

Վեցամյա աղջիկը ,ով ինչպես հարեւաններն են ասում՝ այնքան նման էր հորը,այսօր հուղարկավորվեց Ազնվաձորի գերեզմանատանը ։
Մարիան 20 օրական երեխա է եղել, երբ ավտովթարից մահացել է 29 ամյա հայրը ՝ չտեսնելով դստերը։
Գյուղում պատմում են ,որ հայրական տատի ու պապի խնամքի տակ երկու քույրեր են մեծանում ,Մարիան էլ հաճախ էր մնում տատիկ-պապիկի տանը՝Ազնվաձորում,դեպքի օրը մոր մոտ է եղել՝ Վանաձորի Բուլղարական տնակում ։ Երեխաները մոր մոտ գնում-գալիս էին։
Թե ինչն է դարձել փոքրիկ Մարիայի մահվան պատճառը՝ փորձաքննությունը կպարզի , քրեական վարույթ է նախաձեռնվել։