Ո՞վ է պատասխանատու Վանաձորի փողոցներում ապօրինի տեղադրված արկղերի ու կանգնակների հեռացման համար

· Վանաձոր

Ո՞վ է պատասխանատու Վանաձորի փողոցներում ապօրինի տեղադրված արկղերի ու կանգնակների հեռացման համար

Վանաձորի համայնքապետարանն ասում է, որ փողոցների վրայի արկղերը հեռացնելը իր խնդիրը չէ, այլ ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության։

Ակնկալում եմ երկու կառույցների պաշտոնական պատասխանը, որ այսուհետ իմանանք` ում դիմենք նման դեպքերում։

Ըստ իս` Վանաձորի համայնքային փողոցների, մայթերի և հանրային տարածքների կառավարումը համայնքի լիազորությունների շրջանակում է։ Հետևաբար, եթե համայնքային սեփականության ճանապարհի վրա ապօրինի տեղադրվել են կանգնակներ կամ այլ առարկաներ, Վանաձորի Համայնքապետարանը իրավասու է պահանջել դրանց հեռացումը կամ կազմակերպել հեռացումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ՆԳՆ Պարեկային ծառայության հետ: