Լոռու մարզը առարկայական օլիմպիադաների արդյունքներով մրցանակակիր մարզերի շարքում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը

«Ես շատ գոհ եմ արդյունքներից։ Սա շատ կարևոր և ուրախալի արդյունք է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին և տնօրեններին». Լոռու մարզպետ
2025–2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով Լոռու մարզը մրցանակակիր մարզերի շարքում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
Հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 129 աշակերտ, որոնք արժանացել են 57 մրցանակի, 32 պատվոգրի և 25 գովասանագրի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից առաջին կարգի դիպլոմով պարգևատրվել է 6 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմով՝ 11, իսկ երրորդ կարգի դիպլոմով՝ 15 աշակերտ։