Հուլիսի 31-ից օգոստոսի 11-ը Ստեփանավանում մեկնարկում են թափառող շների ստերջացման աշխատանքները

Ստեփանավանի համայնքապետարանը գրում է․
Հարգելի՛ բնակիչներ,
Հուլիսի 31-ից օգոստոսի 11-ը Ստեփանավանում մեկնարկում են թափառող շների ստերջացման աշխատանքները։
Ստեփանավանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ ծրագիրն իրականացնում են Coco’s Animal Protection NGO, Dingo Team, AWF Protect & Educate և «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկան։
Ծրագրի շրջանակում Ստեփանավանում և հարակից համայնքներում նախատեսվում է ստերջացնել շուրջ 400–500 թափառող շուն։
Կարևոր տեղեկություն ընտանի կենդանիներ ունեցող բնակիչների համար.
Եթե ունեք ձեր խնամքի տակ գտնվող շուն և ցանկանում եք ստերջացնել, խնդրում ենք 055719421 հեռախոսահամարին ուղարկել sms հաղորդագրություն` նշելով Ձեր անունը, հասցեն և շան անունը։
Խնդրում և հորդորում ենք բնակիչներին.
աշխատանքների անխափան կազմակերպման և հնարավոր անհարմարություններից խուսափելու նպատակով խնդրում ենք ստերջացման աշխատանքների ընթացքում խնամքի տակ գտնվող շներին պահել բակերում կամ այլ ապահով տարածքներում և թույլ չտալ նրանց ազատ տեղաշարժը փողոցներում։
Շնորհակալություն համագործակցության և պատասխանատու վերաբերմունքի համար։