Մեր մեքենաները ամեն օր, օրը մի քանի անգամ, բառի բուն իմաստով քանդվում են այդ ճանապարհով անցնելիս

· Վանաձոր

Մեր մեքենաները ամեն օր, օրը մի քանի անգամ, բառի բուն իմաստով քանդվում են այդ ճանապարհով անցնելիս

Ակտիվիստ Աննա Հովհաննիսյանը գրում է.

Ուրեմն արդեն մոտ 3 ամիս է կամ ավել, ինչ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցը քանդել են՝ հիմնանորոգելու նպատակով։
Աշխատանքները սկզբում շատ մեծ թափով սկսվեցին` ընտրություններից անմիջապես առաջ 🙂
Օրումեջ գալիս էին, նկարահանվում էին շինարարության ֆոնին, ընտրություններից առաջ ցույց էին տալիս՝ տեսեք, ինչ ենք անում ձեր համար։ Հավաքեցին շատ ձայներ, ու... վուալա։
Արդեն ինչքան ժամանակ է, այս փողոցը սարսափելի վիճակում է։ Մեր մեքենաները ամեն օր, օրը մի քանի անգամ, բառի բուն իմաստով քանդվում են այդ ճանապարհով անցնելիս։
Վերջին շրջանում չեմ տեսնում, որ գործ անեն կամ էլ անելուց շատ թեթև։
Բնակիչները հերթով սկսել են գրել ու ասում են.
«Աննա ջան, բա ինչո՞ւ սրա մասին չես խոսում»
Յա բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Երբ Աննան խոսում էր ու բացատրում էր որոշ բաներ, ինչո՞ւ չէիք լսում։ Ասֆալտ էիք տեսել...
Հա՛, ես էլ ձեզ հետ հավասար տուժում եմ այդ սարսափելի ճանապարհից, բայց այս անգամ մի բան կասեմ՝ արժանի եք նրան, ինչ ունեք։
Մի օր ասում են՝ սեպտեմբերին կավարտենք, մյուս օրը՝ նոյեմբերին։ Ամբողջ աշխարհում մի քանի օրում թաղամասեր են կառուցում, իսկ այստեղ 1-2 կմ ճանապարհը 7-8 ամիս է ձգվում։
Դե վայելեք, սիրելիներ։ Հիմա էլ կգան, մի քանի տեսանյութ կնկարեն, խիստ ու «տղամարդկային» դեմքով կհանձնարարեն, կպահանջեն... Բայց այդ ամենը ձեր նման մարդկանց վրա է ազդում։ Ինձ վրա վաղուց արդեն ոչ ազդում է, ոչ էլ որևէ տպավորություն թողնում։

Հ․Գ․ Արգելում եմ որևէ վիրավորական մեկնաբանություն։

Հ․Գ․Գ․ Այս հրապարակումը, երբ ուղարկեք ձեր 1000 դրամանոց ֆեյքերին ու ձեզ ստարողներին, որ իմ մասին հերթական վատ բաները գրեն, կասեք՝ 500 դրամը ես կփոխանցեմ։ 😉