Երկար տարիներ նպատակային չօգտագործվող Ալավերդու դեկորատիվ լճակները և նրանց կից տարածքը նոր տեսք և օգտագործման նոր ուղղվածություն կստանան
· Ալավերդի

Ակտիվիստ Գագիկ Շոլինյանը գրում է.
Մինչ Դեբեդի աղետալի ջրհեղեղն Ալավերդիում մի նշանակալից աշխատանք կատարվեց. քաղաքի «Մետալուրգ» մարզադաշտի հողային ծածկույթը ամբողջովին հանվեց, տեղադրվեց ավտոմատ ջրման համակարգ, նոր հող բերվեց, ձևավորվեց մարզադաշտերի համար սահմանված կարգի խոտածածկ և մարզադաշտը մոտ էր նոր կարգավիճակ ստանալուն: Բայց տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով, երբ Դեբեդի մակարդակը բավականին բարձրացել էր, գետի ջրերը վնասելով կից պաշտպանիչ պատը մտան նաև մարզադաշտ, արդյունքում զրոյացնելով կատարված աշխատանքը:
Այս տարի Ալավերդիում սկսվեց մի նոր նախագծի իրականացում։ Քանի որ այն արդեն գտնվում է ավարտական փուլում, այն կներկայացնեմ հանրությանը:
Երկար տարիներ նպատակային չօգտագործվող Ալավերդու դեկորատիվ լճակները և նրանց կից տարածքը նոր տեսք և օգտագործման նոր ուղղվածություն կստանան: Լճակները վերանորոգվել են, նրանցից մեծի մեջ երեխաների համար կառուցվում է ռետինե փափուկ ծածկույթով խաղահրապարակ և ամֆիթատրոն։
Մյուս ավելի փոքր լճակը կդառնա շատրվաններով հագեցած ջրավազան: Շրջակա տարածքը սալիկապատվել է, կտնկվեն դեկորատիվ ծառեր: Տարածքում գտնվող քանդակները խմբավորվել են մի շարքում և տեղադրվել են առանձին պատվանդանների վրա։ Տարածք այցելողների համար կտեղադրվեն նստարաններ: Կառուցված է հասարակական տուալետ:
Բավականին արագ իրականացվող բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են.