Մասնագիտական կողմնորոշման շրջանակում Վանաձորի բժշկական կենտրոնը հյուրընկալել էր թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին

· Վանաձոր

Մասնագիտական կողմնորոշման շրջանակում Վանաձորի բժշկական կենտրոնը հյուրընկալել էր թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին

Վանաձորի բժշկական կենտրոնն այս անգամ հյուրընկալեց թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին

Մասնագիտական կողմնորոշման շրջանակում Վանաձորի բժշկական կենտրոնն այս անգամ հյուրընկալեց Վանաձորի Ս.Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերներին՝ դպրոցի բուժքույր Նարինե Մկրտչյանի ուղեկցությամբ։

ՎԲԿ-ի աշխատակազմի ղեկավար Լուսինե Թադևոսյանը համառոտ ներկայացրեց բժշկական կենտրոնում մատուցվող առողջապահական ծառայությունների շրջանակը, բուժանձնակազմի շարունակական վերապատրաստումներն ու նոր ծառայությունների ավելացումը։

Տիկին Թադեւոսյանի ու բուժքրոջ ուղեկցությամբ աշակերտները նախ եղան նորակառույց ինֆեկցիոն բաժանմունքում, որտեղ, սակայն, մինչ մուտք գործելը, երեխաներին տրամադրվեց անհրաժեշտ արտահագուստ:

Աշակերտները ծանոթացան նաեւ բուժկենտրոնում վերջերս ներդրված մամոգրաֆիկ ծառայությանը, վերջին սերնդի մամոգրաֆ սարքին ու հետազոտման կարեւորությանը:

Աշակերտների հաջորդ կանգառը ժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական բաժանմունքն էր։ Աշակերտներից ոմանց, իրենց ցանկությամբ հնարավորություն ընձեռնվեց տեղում հետազոտվել, դե իսկ հետազոտմանը մասնակցեցին նաեւ մյուս աշակերտները՝ բժշկի դերում։