Ստեփանավանում անցկացվեց հանդբոլի ամփոփիչ միջոցառումը

· Ստեփանավան

Ստեփանավանում անցկացվեց հանդբոլի ամփոփիչ միջոցառումը

Ստեփանավանում անցկացվեց հանդբոլի ամփոփիչ միջոցառումը։

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան շնորհակալագրով է պարգևատրել Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանին։

2026թ. փետրվարի 17-ին Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը կարևոր հիմք դարձավ համայնքում մարզաձևի զարգացման համար։

Օրերս Ստեփանավանի թիվ 3 դպրոցում անցակացվեց ծրագրի ամփոփիչ միջոցառումը՝ Ստեփանավանի թիվ 4, Ալավերդու թիվ 3 և Վանաձորի թիվ 8 մանկապարտեզների մասնակցությամբ։

Ցուցադրական մարզումների և ընկերական խաղերի միջոցով սաները ներկայացրին ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

Արդյունավետ համագործակցության, ինչպես նաև համայնքում հանդբոլի զարգացմանն ու մասսայականացմանը նպաստելու համար, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան շնորհակալագրով պարգևատրեց Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանին։

Շնորհակալագրերի արժանացան նաև ծրագրի իրականացմանն ու մարզաձևի զարգացմանը նպաստած մի շարք անձինք:

Մասնակից երեխաները պարգևատրվեցին հուշամեդալներով և մրցանակներով