Բարձրաստիճան պատվիրակության այցն Ալավերդի. ամփոփվել են շենքերի էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրի արդյունքները
· Ալավերդի

Կլիմայի կանաչ հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում Ալավերդի համայնքում իրականացված էներգաարդյունավետության միջոցառումներին տեղում ծանոթանալու նպատակով համայնք էին այցելել Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության, Կլիմայի կանաչ հիմնադրամի, ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Նրանց թվում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեղ Ղարիբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Կանաչ կլիմայական հիմնադրամի համանախագահ Լեֆ Հոլմբերգը, հիմնադրամի երկրի համակարգող Սուն Մի Լինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պատվիրակությանը Ալավերդի համայնքում դիմավորեց համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Գործընկերները փոխադարձ նշեցին համատեղ աշխատանքների արդյունավետությունը և դրական արդյունքները: