«Դպրոցականների բասկետբոլի լիգա» 2026-ի եզրափակիչ փուլում Լոռու մարզը ներկայացնող դպրոցական թիմերը նվաճել են մրցանակային տեղեր

· Լոռու Մարզ

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» 2026-ի եզրափակիչ փուլում Լոռու մարզը ներկայացնող դպրոցական թիմերը նվաճել են մրցանակային տեղեր

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2026 թվականի եզրափակիչ փուլում հաջողությամբ են հանդես եկել և 3-րդ հորիզոնականը գրավել Լոռու մարզի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը:

Դպրոցական թիմերը, համապատասխան տարիքային խմբերում, մարզային փուլում գրավել էին առաջին տեղը և իրավունք ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։

Եզրափակիչ փուլում պատվավոր 3-րդ հորիզոնականը գրավելու համար յուրաքանչյուր դպրոց պարգևատրվել է 1.500.000 դրամով, թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 300.000-ական, իսկ աշակերտները՝ 75.000-ական դրամով։

Մրցանակները հանձնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և մարզպետի աշխատակազմը շնորհավորում են թիմերին, մարզիչներին և ուսուցիչներին, մաղթում նոր ձեռքբերումներ։

Հնարավոր է սա բասկետբոլ, վոլեյբոլ, բասկետբոլի մարզաշապիկ և տեքստ, որում ասվում է «豊 ባርጋባ q 華 5 3 8 BFA»-ը նկարն է

May be an image of basketball, volleyball and textՀնարավոր է սա բասկետբոլ, վոլեյբոլ և տեքստը նկարն է

May be an image of volleyball, basketball and text