Լճերի մասով 2 նախագծերով նախատեսված է շատրվան, որոնք աշխատեցնելու համար լճի մեջ պետք է էլեկտրականություն ապահովվի, ինչը տարածքում լողացողների համար անվտանգ չի կարող լինել

· Վանաձոր

Լճերի մասով 2 նախագծերով նախատեսված է շատրվան, որոնք աշխատեցնելու համար լճի մեջ պետք է էլեկտրականություն ապահովվի, ինչը տարածքում լողացողների համար անվտանգ չի կարող լինել

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Քոթանջյանը գրում է.

Այսօր Լոռու մարզպետարանում անց էր կացվում քննարկում՝ Կոմիտասի, Թումանյանի հրապարակների և Վանաձորի արհեստական լճի հիմնանորոգման և արդիականացման վերաբերյան։

Լճերի մասով կար երկու նախագիծ, երկուսում էլ նախատեսված էր շատրվան, որոնք սակայն աշխատեցնելու համար լճի մեջ պետք է էլեկտրականություն ապահովվի, ինչը տարածքում լողացողների համար իհարկե անվտանգ չի կարող լինել։

Պաշտոնական կողմից կարծիք հնչեց, որ այդ տարածքում պետք չի ունենալ լիճ,պետք է լինի շատրվան, ամբողջությամբ փակ և չնայած նրան, որ այդ լիճը իր ստեղծման օրվանից հանդիսացել է լողի համար բացօթյա ժամանցի վայրի ու այն, որ դա հանդիսացել է և շարունակում է լինել Վանաձորի ավանդույթների մի կտորը՝ չհամոզեց։

Այս պատմության մեջ մի խոսք հնչեց պաշտոնական կողմից, որը խոցեց իմ հոգին, հնչեց հետևյալը՝ ով ասես գալիս մտնում ա էտ ջրի մեջ, նառկամաններ, աղբ հավաքողներ․․․ մարդիկ ոնց իրանց երեխեքի հետ գնան այդտեղ ժամանց անցկացնելու։

Բանն այն է, որ մենք ապրում ենք սոցիալական պետությունում, որտեղ բոլոր մարդիկ հավասար իրավունք ունեն և աղբ հավաքող մարդիկ ևս այդ երկրի քաղաքացիներն են, որոնց կարգավիճակի բարելավման՝ պայմանների լավարկման բեռը իշխանության վրա է և իշխանության ոչ մի ներկայացուցիչ չպետք է թիրախավորի սոցիալական որևէ խմբի իր նպատակը առաջ մղելու հարցում, անգամ եթե իր վերադասն է շատրվան ներկրողը, կամ հիդրո լիցենզիայով շինարարություններ անողը սպասարկողը, կամ եթե այդ անձը իր մերձավորն է։

Սոցիալական արդար պետությունում ոչ թե մարդկանց են հարմարեցնում իրենց զարգացվածության տրամաբանությանն ու դրա շրջանակում ստեղծված մատերիային, այլ քաղաքաշինությունն են հարմարեցնում գերագույն արժեք հանդիսացող մարդու՝ սոցիալական խմբերի պահանջներին, քանի որ սա ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ է՝ պետություն բոլորի համար, որտեղ պետք է հասարակության բոլոր շերտերի համար ունենալ պայմաններ, իսկ եթե կան պաշտոնյաներ, որ զարգացումը բացառապես ֆանտանների մեջ են տեսնում, կարան իրանց տան զալի մեջտեղում ֆանտան դնեն, իմանանք որ էն փիս զարգացածներից են իրանք։