Գյուլագարակում աղբը լցվել է փողոցներ, գարշահոտությունը դարձել է առօրյա, իսկ պատասխանատուները լուռ են

Ֆեյսբուքյան օգտատեր Արեն Ֆռանգյանը գրում է.
Սա է Գյուլագարակ համայնքի այսօրվա դեմքը։
Երբ համայնքը խեղդվում է աղբի մեջ, իշխանավորների գեղեցիկ խոստումները ոչ մի արժեք չունեն։ Աղբը լցվել է փողոցներ, գարշահոտությունը դարձել է առօրյա, իսկ պատասխանատուները լուռ են։
Համայնքի ղեկավարի աշխատանքի լավագույն գնահատականը ոչ թե իր խոսքերն են, այլ այս լուսանկարները։ Եթե նույնիսկ տարրական մաքրություն չի ապահովվում, ապա ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել։