Գույքագրման արդյունքում հաշվառվել է ընդհանուր 1090 վնասված ավտոմեքենա. Ստեփանավանի համայնքապետարան

Ստեփանավանի համայնքապետարանը գրում է.
Հարգելի՛ բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ կարկուտի հետևանքով վնասված ավտոմեքենաների գույքագրման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գույքագրման արդյունքում հաշվառվել է ընդհանուր 1090 վնասված ավտոմեքենա։
Այս պահին գույքագրման աշխատանքներն ավարտված են: Համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկվել են իրավասու պետական մարմիններին՝ հետագա ընթացակարգերի կազմակերպման նպատակով։
Հետագա գործընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուն պես անմիջապես կտեղեկացնենք հանրությանը։
Շնորհակալություն համագործակցության և համբերատարության համար։